Լրահոս

21.04.2009 18:35


14 երկրներից սփյուռքահայ գիտնականներ են ժամանել Հայաստան՝ մասնակցելու ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովին

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 63 նորընտիր արտասահմանյան անդամներ ժամանել են Հայաստան՝ մասնակցելու ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին: Ապրիլի 21-ին տեղի է ունեցել նրանց առաջին հանդիպումը ՀՀ ԳԱԱ ղեկավարության և գործընկերների հետ: «Սա պատմական պահ է, քանի որ 14 երկրներից ազգությամբ հայ հանրահայտ գիտնականներ այսօր միասին որոշում են ՀՀ ԳԱԱ-ի հետ համագործակցության ուղիները»,- իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Ապրիլի 23-ին ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամները գիտական զեկույցներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների տարեկան ժողովների ընթացքում, կհանդիպեն Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երի դասախոսների և ուսանողների հետ, դասախոսություններ կկարդան ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում, կներկայացնեն իրենց առաջարկությունները՝ ՀՀ ԳԱԱ-ի հետ համագործակցության եւ գիտության զարգացման հնարավոր ուղիների վերաբերյալ:

ՀՀ ԳԱԱ լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը