Քաղաքական

06.03.2022 15:00


Ադրբեջանն ինտենսիվ կրակել է Խրամորթի ուղղությամբ. իրավիճակը հանդարտեցրել են ՌԴ խաղաղապահները (տեսանյութ)

Ադրբեջանն ինտենսիվ կրակել է Խրամորթի ուղղությամբ. իրավիճակը հանդարտեցրել են ՌԴ խաղաղապահները (տեսանյութ)

Ադրբեջանական կողմը մարտի 6-ի առավոտյան կրկին դիմել է սադրանքի՝ հայկական կողմի ուղղությամբ արձակելով ինտենսիվ կրակոցներ։ Ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։

«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար սադրիչ ու լարվածություն առաջացնող գործողություններ են իրականացնում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում։ Հնարավոր միջոցներով փորձ է արվում խաթարել գյուղի բնականոն կյանքը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, գյուղական առօրյայի կազմակերպումը։

Ռազմական ուժի կիրառման սպառնալիքին հոգեբանական ճնշման տեղեկատվական գրոհն ու բարձրախոսներով տարբեր բնույթի հայտարարությունների տարածման տարբերակն հավելելուց հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքի՝ հայկական կողմի ուղղությամբ արձակելով ինտենսիվ կրակոցներ։ Ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է»։

Այս խորագրի վերջին նյութերը