Քաղաքական

11.03.2022 12:17


Ռուսական կործանիչները ՀՀ-ում մշակել են պայմանական հակառակորդի կալանումը

Ռուսական կործանիչները ՀՀ-ում մշակել են պայմանական հակառակորդի կալանումը

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռուսական ՄիԳ-29 և Սու-30ՍՄ կործանիչների օդաչուները ցերեկային և գիշերային ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Օդաչուները մշակել են թռիչք-վայրէջքը, զույգերի և օղակների փոխգործակցությունը, արագընթաց թիրախների որոնումն ու կալանումը։ Անձնակազմերը նաև Երևանի «Էրեբունի» օդանավակայանում հարկադիր վայրէջքի են բերել պայմանական հակառակորդի սահմանախախտ ինքնաթիռը։

Նշվում է, որ մարտական պատրաստության միջոցառման ավարտին զինծառայողները մշակել են ինքնաթիռի վթարային վայրէջքը շարժիչներից մեկի խափանման դեպքում, ինչպես նաև սահմանափակ տարածքում վայրէջքը՝ թռչիքուղու մասնակի քանդվածության դեպքում։

Թռիչքներն իրականացվել են երիտասարդ օդաչուների պատրաստվածությունը կատարելագործելու և ավիաբազայի փորձառու թռիչքային անձնակազմի մարզվածությունը պահպանելու համար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը