Լրահոս

25.07.2011 17:39


Շախմատի աշխարհի առաջնության. Հայաստան–Ադրբեջան՝ 2։2

Շախմատի աշխարհի առաջնության. Հայաստան–Ադրբեջան՝ 2։2

Քիչ առաջ ավարտվեց Չինաստանում շախմատի աշխարհի թիմային առաջնության ութերորդ մրցափուլը, որտեղ Հայաստանի մրցակիցը Ադրբեջանի հավաքականն էր։ Լևոն Արոնյանը Թեյմուր Ռաջաբովի հետ խաղում որոշակի առավելություն էր ստացել, սակայն մեր թիմի առաջատարը ռիսկի չի դիմել ու խաղը ավարտել է ոչ ոքի։

Ոչ ոքի է խաղացել նաև Սերգեյ Մովսեսյանը, ում մրցակիցն էր Վուգար Հաշիմովը։ Ադրբեջանի հավաքականի առաջատար Շահրիյար Մամեդյարովն իր հերթին հաղթել է Գաբրիել Սարգսյանին։ Փոխարենը Վլադիմիր Հակոբյանը պարտության է մատնել Ռաուֆ Մամեդովին՝ վերականգնելով թիմային պայքարի հավասարակշռությունը։

Ոչ ոքի՝ 2։2 արդյունքով ավարտելով մրցափուլը՝ Հայաստանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Վերջին՝ իններորդ մրցափուլում մեր հավաքականը չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար կարող է բավարարվել նույնիսկ «ոչ ոքի»–ով։

Այս խորագրի վերջին նյութերը