Քաղաքական

22.03.2022 15:52


«Ինքնավաճառություն»՝ կոկորդիլոսագետ Գարիկի համար․ ֆեյքաբուծարան՝ Վեդիում

«Ինքնավաճառություն»՝ կոկորդիլոսագետ Գարիկի համար․ ֆեյքաբուծարան՝ Վեդիում

Վեդիում մարտի 27-ին ՏԻՄ համամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՔՊ-ականները շրիշակից ցածր մակարդակի ընտրախախտումներ են անում։ «Կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը կոկորդիլոսաբուծության անհաջող փորձերից հետո Վեդիում ֆեյքաբուծարան է հիմնել՝ տարբեր սորտի ՔՊ-ականներով, որոնք ձայներ հավաքելու համար «օգտագործում» են հանրությանը ինչ-որ չափով հայտնի, անուն ունեցող տարբեր անձանց, այդ թվում՝ նաև բիզնեսմենների։

Այսպես՝ Վեդիում փակցրել են ընտրական ցուցակում չգրանցված Հայկ Մելքոնյանի, Բագրատ Շահինյանի, Արթուր Աղաջանյանի, Արամ Շիրինյանի լուսանկարները՝ խաբկանք ստեղծելով և շփոթության մեջ գցելով ընտրողներին: Ամենազավեշտալին այն է, որ ֆեյք թեկնածուներով այս խեղկատակությանը մասնակից է դարձել նաև Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։ Նա չկա ՔՊ-ի նախընտրական ցուցակում, բայց նրա պաստառը փակցված է Փոքր Վեդիում։

Վեդիում ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնքի»֊ի ցուցակում ընդգրկված Սևակ Աղաբեկյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ նման պաստառներ կան նաև մյուս համայնքներում՝ Այգավանում, Փոքր Վեդիում, և այլն։ ՔՊ-ի ընտրախախտումներից Աղաբեկյանը ներկայացրեց ևս մեկը։ Պարզվում է՝ Գարիկ Սարգսյանի համար ծովը ծնկներից է՝ ինքն իրեն որոշակի արտոնություններ է տվել։

«Գարիկ Սարգսյանը թույլ է տվել անվճար քարոզարշավ իրականացնել մշակույթի տներում, բայց ինքն անում է դպրոցների դահլիճներում։ Սա ինչպե՞ս հասկանանք։ Անվճար քարոզչություն անելու համար հատկացրել է հատուկ տարածքներ, բայց ինքն իրեն լիազորել է կազմակերպել իր քարոզչությունը դպրոցներում»,-հայտնեց զրուցակիցս։

Հաջորդիվ կներկայացնենք զեղծարարությամբ զբաղվող անձանց հետ Yerkir.am-ի հարցազրույցը։ Նրանք մեկնաբանել են, թե ինչու են որոշել խաբել ընտրողներին։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը