Մեկնաբանություն

24.03.2022 10:34


Մահաբեր ժպիտներ

Մահաբեր ժպիտներ

Արարատ (Arabat) Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուին տեսնելիս այնպես էր բացել բերանը, կարծես մեջը մեծ բան էին մտցնելու և ինքն անչափ ուրախ էր այդ առիթով։

Անթալիայից վերադառնալուց հետո Arabat–ն արդարացնում է իր անտեղի ժպիտը, թե բա եթե իմանամ, որ գեթ մեկ զինվորի կյանք եմ փրկելու, կժպտամ, էլի կժպտամ ու այդպես կժպտամ։ Նիկոլ Փաշինյանի արտաքին գործերի նախարարի խոսքերը «թարգմանաբար» նշանակում են, որ մենք պետք է կզենք, քծնենք, նվաստանանք թուրքի առաջ, որպեսզի ինքը մեզ չսպանի։ Շատ հուզիչ է, այնպես չէ՞։

Arabat–ն ուզում է ասել, որ ինքն իր արժանապատվությունն է դնում թուրքի ոտքի տակ, որպեսզի կյանքեր փրկի (փաստորեն, «խաղաղության դարաշրջանը» թուրքի առաջ կզելով է լինելու, բայց նույնիսկ այդ դեպքում թուրքը չի հանգստանալու)։ Դե այնպես, ինչպես Նիկոլը զոհեց 4–5 հազար մարդու, որ, իբր, 25 հազարի կյանքը փրկի։

Սրանք մեր գլխին պատերազմ ու պարտություն բերեցին, մահ ու ողբերգություն բերեցին, բայց ներկայանում են որպես խաղաղության աղավնիներ։ Ու դեմքի ռազմահայրենասիրական արտահայտությամբ ներկայանում են որպես փրկիչներ՝ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» թեմայով։

Ինչպես Arabat–ը Չավուշօղլուին տեսնելիս, այնպես էլ Նիկոլն Ալիևին տեսնելիս բերանը բացում է ու ցույց տալիս փտած ատամները, որոնք չի բուժում իրեն հավատացող ջուջուլակերներին ցույց տալու համար, թե, իբր, չեն թալանում ու նույնիսկ բուլաթ ատամը չի փոխում։

Սրանց ժպիտը մահաբեր է։ Ու որքան շատ են խոսում ժպիտից ու կյանքեր փրկելուց, այնքան շատ մարդու դեմքից է ժպիտը պակասում ու մահը շատանում։

Հայկ Ուսունց

Հ.Գ. «Թավշյա» օրերի բուռն շրջանում Նիկոլը որպես իր գլխավոր ձեռքբերում իշխանափոխությունից հետո նշում էր ժպիտը։

«Մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել»,–դեմագոգիկ ձևով հայտարարում էր Նիկոլը։

Հիմա ժպիտը միայն իրենց դեմքին է, քանզի չէին տեսել պատից կախ, տեսան վզներից կախ։

Այս խորագրի վերջին նյութերը