Քաղաքական

02.04.2022 21:19


«Ես մեղադրում եմ այն ժողովրդին, որը Նիկոլն է ճանաչում․ այդ ժողովուրդը քանդեց մեր ազգի տունը, ազգային արժեքները ոտքի տակ դրվեցին, սրբությունները ոտնահարվեցին»․ ակցիայի մասնակից

«Ես մեղադրում եմ այն ժողովրդին, որը Նիկոլն է ճանաչում․ այդ ժողովուրդը քանդեց մեր ազգի տունը, ազգային արժեքները ոտքի տակ դրվեցին, սրբությունները ոտնահարվեցին»․ ակցիայի մասնակից

Ժողովուրդը քանդեց մեր ազգի տունը, ազգային արժեքները ոտքի տակ դրվեցին, սրբությունները ոտնահարվեցին։ Այս մասին Հանրապետության Հրապարակում «Ազգային ազատագրություն» շարժման ստորագրահավաքի ընթացքում ասաց ստորագրահավաքի մասնակիցներից մեկը։

«Այս թշնամական իշխանությունն առաջին օրից հարվածեց մեր բանակին։ Ինչքան հզոր էր մեր բանակը, որ այդքան դիմացավ իներցիայով և կռվեց 4 պետության դեմ։ Ես մեղադրում եմ այն ժողովրդին, որը Նիկոլն է ճանաչում»,-ասաց նա։

Կինը ցավակցեց պատերազմի զոհերի ծնողներին և նշեց՝ իր 5 աշակերտներն էլ են զոհվել։

«Ես ապշած եմ այն ծնողների վրա, ովքեր այդքան շուտ մոռացան իրենց զավակների հիշատակը։ Ես ամաչում եմ իրենց փոխարեն։ Ես չեմ հավատում, որ նրանք զոհվածների ծնողներ են, զոհվածի ծնողը չէր հագնի կանաչ-կարմիր ու «Խաչիկ-Վաչիկ» երաժշտության տակ պարեր»,-նշեց ստորագրահավաքի մասնակիցը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը