Քաղաքական

04.04.2022 19:58


Եթե ցանկացած ծնող պայքարի ձև գիտի, թող ընդվզի այս իշխանության դեմ․ զոհվածի հարազատ (տեսանյութ)

Եթե ցանկացած ծնող պայքարի ձև գիտի, թող ընդվզի այս իշխանության դեմ․ զոհվածի հարազատ (տեսանյութ)

Մեր մայրերը վաղուց իրենց կարծիքը արտահայտել են Փաշինյանի մասին եւ անվստահություն հայտնել նրան: Մեր մայրերից որեւէ մեկը չի ցանկացել Աննա Հակոբյանի խնջույքին մասնակցելYerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հրավեր ստացե՞լ են Աննա Հակոբյանից՝ կանանց միամսյակին նվիրված խնջույքներին մասնակցելու։

Զոհվածի հարազատը ցավում է, որ գտնվել են մայրեր, որոնք այդքան կորուստներից հետո համաձայնել են հաց կիսել Փաշինյանի տիկնոջ հետ։

«Ցավում եմ, որ այդքանից հետո որոշել են մասնակցել այդ հավաքներին, բայց դա նրանց որոշումն է: Ես դա չեմ ողջունում, եւ մասնակցության հարց չի էլ քննարկվում մեր կողմից: Այն, ինչ տեղի ունեցավ մեր երեխաների հետ, չենք մոռանալու, թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է եղել, գերագույն գլխավոր հրամանատարը: Նա պիտի կրի պատասխանատվությունը, բայց որոշ մայրեր որոշում են հանապազօրյա հաց կիսել նրա տիկնոջ հետ:

Ցանկացած ծնող եթե պայքարի ձեւ գիտի, թող ընդվզի, իր բողոքը հայտնի այս իշխանության դեմ: Չեմ ուզում որեւէ մեկին ուղղորդել: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի ճնշում գործադրել իշխանությունների վրա եւ պահանջել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմեն՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար»,-ասաց զոհվածի հարազատը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը