Քաղաքական

10.04.2022 20:19


Արցախի դրոշը լոկ խորհրդանիշ չէ, այն ազատագրական պայքարի պատմությունն է. Աբովյանի սրտում վեր խոյացավ ԱՀ դրոշը (տեսանյութ)

Արցախի դրոշը լոկ խորհրդանիշ չէ, այն ազատագրական պայքարի պատմությունն է. Աբովյանի սրտում վեր խոյացավ ԱՀ դրոշը (տեսանյութ)

Արձագանքելով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հնչեցված «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախոսին և հանրապետության քաղաքներում Արցախի դրոշի տեղադրման վերաբերյալ կոչին՝ այսօր Կոտայքի մարզի Աբովյան համայնքի բնակիչները քաղաքի սրտում բարձրացրել են Արցախի Հանրապետության դրոշը։

Համազգային Դիմադրության շարժման շրջանակներում նախաձեռնված միջոցառմանը մասնակցել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Պետրոս Մեղրյանը, ՀՅԴ Կոտայքի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մուշեղ Մանասյանը և բազմաթիվ աբովյանցիներ։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը