Քաղաքական

13.04.2022 13:59


Փաշինյանի հիմնական ասելիքն էր՝ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում. Ագնեսա Խամոյան

Փաշինյանի հիմնական ասելիքն էր՝ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում. Ագնեսա Խամոյան

Փաշինյանի այսօրվա ելույթի հիմանական ասելիքը հետևյալն է, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, ինքն իր իշխանության օրոք Արցախը չի տեսնում Ադրբեջանի կազմից դուրս, սա է հիմնականը, որ փորձում է հասցնել հանրությանը: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ այս իշխանությունների մնալու դեպքում մենք կորցնելու ենք Արցախը, մենք նոր մարտահրավերների առաջ ենք կանգնեցնելու ՀՀ-ն: Փաշինյանը պետք է ունենա այն գիտակցումը, որ ՀՀ որևէ իշխանություն չունի այդ մանդատը, որ Ադրբեջանի օգտին լուծի Արցախի հարցը:

Պետք է տեղի ունենա հանրաքվե և՛ Հայաստանում, և՛ Արցախում: Արցախցիների փոխարեն իրենց ճակատագիրը վճռելու իրավունք որևէ մեկը չունի, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանը: Նա պետք է գիտակցի՝ ինքը պետք է հեռանա, իր չհեռանալով նա նոր պատերազմ է բերելու, նոր խնդիրներ է ստեղծելու»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը