Քաղաքական

16.04.2022 08:18


Դաշնակցական երիտասարդները Արցախի դրոշները տեղադրեցին Գլենդելում Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքի վրա

Դաշնակցական երիտասարդները Արցախի դրոշները տեղադրեցին Գլենդելում Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքի վրա

Գլենդել, Քալիֆորնիա.- 13 Ապրիլ 2022-ի գիշերը Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահանգների անդամները հաւաքուեցին Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան շէնքի առջեւ՝ զետեղելու Արցախի Հանրապետութեան դրօշները։ Մինչ Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմութիւնն անում է նոյնը, այս շարժման նպատակն է համաշխարհային ուղերձ յղել, որ Սփիւռքը անվերապահօրէն կանգնած է Արցախի եւ նրա ինքնորոշման իրաւունքի կողքին։

Նկատի ունենալով Նիկոլ Փաշինեանի վարչակարգի՝ Արցախին պատկանող հողերը յանձնելու փորձերը, մեծագոյն նշանակութիւն ունի Արցախի ժողովրդի կողքին գտնուելն ու նրա պաշտպանութիւնը բոլոր մակարդակներում։

«Հայ Երիտասարդների Դաշնակցութիւնը Հիմնադրուած 1933-ին ամենամեծ եւ ամենաազդեցիկ Ամերիկահայ երիտասարդական կազմակերպութիւնն է Միացեալ Նահանգներում, որն աշխատում է ի խնդիր ամերիկահայ երիտասարդութեան սոցիալական, քաղաքական, կրթական եւ մշակութային իրազեկման»:

Այս խորագրի վերջին նյութերը