Լրահոս

30.07.2011 00:16


Շորթում կատարելու պահին լրագրողը ձերբակալվել է

Ս.թ.  հուլիսի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության  կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` շորթում կատարելու պահին ձերբակալվել է`«Մենք ու Մենք» թերթի հետ համագործակցող  լրագրողուհի Էլինա Օսիպի Խաչատուրովան:

Էլինա Խաչատուրովան զանգվածային լրատվական միջոցներում քաղաքացի «Լ» –ի  վերաբերյալ  արատավորող տեղեկություններ հրապարակելու  սպառնալիքով վերջինիցս շորթել է 50.000 ՀՀ դրամ :

Փաստի առթիվ  ՀՀ ԱԱԾ քննչական  վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը