Մեկնաբանություն

19.04.2022 13:13


Նիկոլ Փաշինյանն աշխարհաքաղաքական ճողվածք է ստացել

Նիկոլ Փաշինյանն աշխարհաքաղաքական ճողվածք է ստացել

Այսօր Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է և պետք է հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կասկած չկա, որ նա ՌԴ նախագահի բոլոր առաջարկներին ասելու է «այո»։

Պուտինի ասածները վերաբերելու են Արցախին, հայ–ադրբեջանական ու հայ–թուրքական հարաբերություններին։

Կրեմլի համար կարևոր է Արցախի հայկական մնալը, քանզի միայն այդ դեպքում կարող է արդարացված լինել ռուսական խաղաղապահների, իրականում՝ ռուսական ռազմաբազայի ներկայությունը։ Իսկ դա նշանակում է, որ Կրեմլի համար անընդունելի են այն բանակցությունները, որոնք ընթանում են Բրյուսելի հովանու ներքո, քանզի Բրյուսելից հետո Նիկոլ Փաշինյանը, ընդառաջ գնալով արևմտաթուրքական ուժերի առաջարկներին, հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի հարցում պետք է իջեցնել նշաձողը, քննադատեց ռուս խաղաղապահներին, իսկ նրա թիմակիցները խոսում են խաղաղապահների կազմի փոփոխության կամ ընդլայնման մասին։

Եթե Նիկոլը Մոսկվային ասի «այո», ապա դա նշանակում է, որ Բրյուսելին է ասելու «ոչ»։ Բայց խնդիրն այն է, որ նա Բրյուսելին, հետևաբար նաև՝ Անկարային ու Բաքվին, ասել է «այո»։ Այդ «այո»–ի հաստատման համար էր Շարլ Միշելի և ամերիկացիների ի հայտ գալը մոսկովյան այցի նախաշեմին։ Նրանք իրենց զանգերով ու հայտարարություններով հիշեցնում էին Նիկոլին իրենց պայմանավորվածությունների մասին։

Ամենամեծ «այո»–ն Նիկոլն ասել է Անկարային ու Բաքվին՝ բավարարելով նրանց բոլոր նախապայմանները։

Հիմա թե ինչպես է այս բոլոր «այո»–ների տակից դուրս գալու աշխարհաքաղաքական մարմնավաճառի վերածված Նիկոլ Փաշինյանը, դժվար է պատկերացնել։ Մեկ բան հստակ է՝ նրա «այո»–ների զոհը դարձել են Հայաստանն ու Արցախը։ Նա «այո» է ասում բոլորին՝ ձգտելով պահել իշխանական աթոռը, և «ոչ» ասում Հայաստանին ու Արցախին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը