Լրահոս

22.04.2009 16:30


Վերջիհան Զիֆլիօղլու. «Հայաստանն իր քաղաքականությունը չունի»

Վերջիհան Զիֆլիօղլու. «Հայաստանն իր քաղաքականությունը չունի»

Հայաստանում է գտնվում «Հյուրիեթ Դեյլի Նյուզ» լրատվական գործակալության հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուն։ Նա ասել է, որ շատ հաճախ մեղադրում են, թե պոլսահայությունը թրքացած է, բայց, օրինակ, չի կարելի չբարձրաձայնել, որ Հայաստանը ցեղասպանության ճանաչման և հայ-թուրքական սահմանի բացման հարցերը բարձրացնելուց առաջ պետք է իր հետագա գործողությունների մասին ևս խոսի։

-Հայաստանն ուզում է ֆուտբոլային դիվանագիտությամբ սահմանները բացել, բայց քաղաքականությունն ավելի լուրջ բան է։ Թուրքիան իր քաղաքականությունն է առաջ տանում, բայց Հայաստանն իր քաղաքականությունը չունի։ Այո՛, սահմանը պետք է բացենք, բայց ասե՛ք նաև, թե որոնք պետք է լինեն Հայաստանի հետագա քայլերը,- ասել է Վ. Զիֆլիօղլուն։

Նա նշել է նաև, որ ուժերը ցեղասպանության ճանաչման (այդ թվում նաև՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից) և հայ-թուրքական սահմանի բացման վրա կենտրոնացնելուն զուգահեռ, Հայաստանը պետք է նաև մտահոգվի, որ սփյուռքի հետ կապը կտրված է, այնտեղ հայոց լեզուն ոչնչացման եզրին է և մշակութային արժեքները աշխարհին հավուր պատշաճի ներկայացված չեն։

-Սահմանները բացելուց առաջ պետք է մտածենք՝ հայերն ու թուրքերն իրենց մտքի մեջ սահմանները կկարողանա՞ն բացել։ Հայաստանը պետք է լավ քաղաքականություն մշակի և, այդ դեպքում, առանց երրորդ երկրի միջնորդության՝ կկարողանա բարելավել Թուրքիայի հետ իր հարաբերությունները,- ասել է «Հյուրիեթ Դեյլի Նյուզ»-ի լրագրողը։

Այս խորագրի վերջին նյութերը