Քաղաքական

23.04.2022 23:31


Ստեփանակերտում անցկացվել է Ջահերով երթ՝ նվիրված Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին (լուսանկար)

Ստեփանակերտում անցկացվել է Ջահերով երթ՝ նվիրված Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին (լուսանկար)

Ստեփանակերտում անցկացվել է Ջահերով երթ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի:

Արցախում երթը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, այն առաջնորդել են հոգևորականները:

Ջահերով երթին մասնակցել են Արցախի նախագահն Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

ԼՂ պետնախարարն իր թելեգրամյան ալիքում հրապարակել է կադրեր` Ստեփանակերտում կայացած ջահերով երթից։

«Թող աշխարհով մեկ ջահերի լույսը լույս սփռի պատմական արդարության վերականգնման ճանապարհին, թող լույս սփռվի բոլոր նրանց մտքերի վրա, ովքեր ժխտում են և դրանով իսկ արդարացնում հանցագործությունը»,-գրել է պետնախարարը:

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը իր թելեգրամյան ալիքում հրապարակել է լուսանկար Ստեփանակերտում անցկացվող Ջահերով երթից, որը կցված է նյութին:

Աղբյուրը` tert.am

received_1396273824130610 received_310106954593104

Այս խորագրի վերջին նյութերը