Քաղաքական

29.04.2022 09:04


Նիկոլ Փաշինյանը կրկին սկսել է գործուղման մեկնել ընտանիքի անդամների հետ․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը կրկին սկսել է գործուղման մեկնել ընտանիքի անդամների հետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի գործուղումներին նորից սկսել են նրա հետ մեկնել ընտանիքի անդամները: Մի ժամանակ կինն էր մեկնում, հիմա՝ որդին։ Փետրվարի 24-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կատարած ուղևորությանը, պարզվում է, մասնակցել է նաև Աշոտ Փաշինյանը։ Ղազախստանցի մեր հայրենակիցը պատմեց, որ Աշոտիկին` իր տարօրինակ հագուկապով, տեսել են Նուր-Սուլթանում շրջելիս։ Նրա հետ նաև ուղեկցող է եղել, որպեսզի «բան ասող» չլինի։

Մենք դիմեցինք կառավարության լրատվականին` խնդրելով ասել՝ Աշոտ Փաշինյանը հոր հետ մեկնե՞լ է Ղազաստան: Մեզ մի քանի օր շարունակ չէր հաջողվում այս պարզ հարցի պատասխանը ստանալ, ի վերջո` ասացին. «Չենք մեկնաբանում»՝ հասկացնելով, որ հերքել չեն կարող, չեն ուզում նաև հաստատել` Փաշինյանը պաշտոնական պատվիրակության մեջ չի եղել: Երևի ինքնաթիռում տեղ է եղել, ցանկացել է Նուր-Սուլթանը տեսնել` պապայի հետ, բյուջեի հաշվին մեկնել է»:

Այս խորագրի վերջին նյութերը