Քաղաքական

29.04.2022 09:09


Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերն ավելի քան 4 ամիս է՝ վարչական ղեկավարներ չունեն․ համայքներն անորոշ կարգավիճակում են․ «Ժողովուրդ»

Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերն ավելի քան 4 ամիս է՝ վարչական ղեկավարներ չունեն․ համայքներն անորոշ կարգավիճակում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ծովագյուղի գյուղապետարանի գործունեությունը արդեն չորս ամիս է՝ պարալիզացված է: Նշենք, որ անորոշ կարգավիճակում է ոչ միայն Ծովագյուղը, այլև Սեմյոնովկա համայնքը: Այսինքն՝ ավելի քան 4 ամիս է, ինչ այս գյուղերը վարչական ղեկավարներ չունեն։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Սևանին միացան տասը գյուղեր, այդ թվում` Ծովագյուղն ու Սեմյոնովկան: Նշենք, որ այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների միացմանը, խոշորացմանը: Ի նշան բողոքի՝ ծովագյուղցիները պարբերաբար փողոց են փակում:

Ծովագյուղի գյուղապետ Վահան Գևորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ իրենց գյուղի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Նա նշեց, որ և՛ Սեմյոնովկայի, և՛ Ծովագյուղի բնակիչները ցանկանում են միավորվել իրար, այլ ոչ թե Սևան համայնքին: Թե ինչ հույսեր ունեն ծովագյուղցիները, հայտնի չէ, բայց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իրավաբանորեն այդ երկու գյուղերը խոշորացվել են և ներառված են Սևան համայնքի մեջ»։

Այս խորագրի վերջին նյութերը