Քաղաքական

02.05.2022 13:23


Այդ ոստիկանները հիմա իրականացնում են ադրբեջանական ղեկավարության հրամանը

Այդ ոստիկանները հիմա իրականացնում են ադրբեջանական ղեկավարության հրամանը

ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը հարվածում է օպերատորին, խփում միկրոֆոնին, ոստիկանները քարշ են տալիս ցուցարարներին, դիմակավորված ոստիկանները բիրտ ուժ են կիրառում. այս դրվագները «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած և Հայաստանում «ժողովրդավարություն» հաստատած Փաշինյանի ու նրա թիմի իրավապահ համակարգի բնութագրիչներն են:

«Ես կարծում եմ՝ այդ ոստիկանները հիմա իրականացնում են ադրբեջանական ղեկավարության հրամանը»,-անդրադառնալով բողոքի ակցիաներ իրականացնող ցուցարարների դեմ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման դեպքերին՝ նշեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը և հավելեց.

«Ես հասկանում եմ, որ շատ անգամ լինում են անօրինական հրամաններ, որ շատ անգամ մարդիկ չեն համարձակվում չկատարել այդ անօրինական հրամանները, բայց այն ձևը և այն էմոցիոնալությունը, որը ես դիտարկել եմ, խոսում է այն մասին, որ այդ շարքերում կան մարդիկ, որոնց մասին ես միշտ նկատել եմ՝ Հայաստանում ոչ պակաս քան 100 հազար մարդ կա, որոնք ունեն թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքական կողմնորոշումը՝ անկախ նրանց էթնիկական ծագումից, և այլն»:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ գործող իշխանություններն անցել են հատուկ սեմինարներ, որոնք ուղղված են եղել ամբողջովին կեղծ ժողովրդավարության տարածմանն ու հաստատմանը, իսկ իրականում՝ միտված են եղել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի դեմ:

«Պատահական չէ, որ այդ կարկառուն դեմքերի մեջ կան մարդիկ, որոնք տասնյակ տարիներ իրենց ծրագրերն իրականացրել են ուղղակի թուրքական գումարներով»,-հավելեց Լարիսա Ալավերդյանը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը