Լրահոս

22.04.2009 18:28


Սայաթ Շիրինյանը պարզաբանել է

Սայաթ Շիրինյանը պարզաբանել է

-Ճանապարհատրանսպորտային շատ կոպիտ խախտում կատարելու  և լկտի պահվածքի համար՝ երեկ  ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Աշոտ Աղաբաբյանի այսպես կոչված թիկնապահին,- «7 օր»-ի հետ զրույցում նշել է ՀՀ Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը և հավելել, որ Աշոտ Աղաբաբյանը և Լևոն Սարգսյանը մեքենայում չեն եղել և ոչ մի կապ չունեն միջադեպի հետ։

-Այսուհետ ոչ ոք իրավունք չի ունենալու իրեն արտոնյալ զգալ։ Չկասկածեք, որ մենք դա կարող ենք անել ու անելու ենք, ոչ ոք 7-8 մեքենաների շարասյունով չի համարձակվի խախտել քաղաքացիների անդորրը,-շեշտել է նա։ Թիկնապահին վարչական տույժի են ենթարկել և մինչև այսօր ժամը 16։00 նա մնացել է ոստիկանության բաժանմունքում։ Իսկ այն հարցին, թե եթե խոսքը Աշոտ Աղաբաբյանի թիկնապահի մասին է ի՞նչ կապ ունի այստեղ Լևոն Սարգսյանը, Սայաթ Շիրինյանն ասել է, թե ինքն էլ չգիտի։

Տես նաև

Այս խորագրի վերջին նյութերը