Քաղաքական

26.05.2022 13:20


Ապօրինի գույքի բռնագանձման մասին դայլայլող դեղձանիկները թող ստուգեն Գագիկ Ջհանգիրյանի ունեցվածքը (տեսանյութ)

Ապօրինի գույքի բռնագանձման մասին դայլայլող դեղձանիկները թող ստուգեն Գագիկ Ջհանգիրյանի ունեցվածքը (տեսանյութ)

Այսօր ԲԴԽ-ի մոտ իմ ունեցած ելույթը` հակիրճ

Այս շենքում նստում է մի մարդ, ով համարվում է ՀՀ ընտրակեղծարարության հիմնադիր հայրը, և փաստորեն, նման մարդու պաշտոն տալով՝ դեմագոգիկ այս իշխանությունը խրախուսում է ընտրակեղծարարությունը։

Այս շենքում նստում է մի մարդ, ում իր ընդդիմադիր աշխատելու տարիներին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր նախկին իշխանության կամակատար լինելու մեջ, իսկ նա էլ Նիկոլին անվանում էր անգրագետ։

Այս շենքում նստում է մի մարդ, ով ոչ թե նախկին է, այլ նախկինագույն, և իբրև թե նախկինների դեմ պայքարողները, փաստորեն, պաշտոն են տալիս նախկինագույն Գագիկ Ջհանգիրյան, ում ձեռքերով իրականացնում են ընդդիմադիրների նկատմամբ կեղտոտ հետապնդումները և հրահանգները։

Այդ զանգովի արդարադատության դերակատարներն են նաև դհոլչի գլխավոր դատախազն ու թմբուկչի դատավորները։ Ի դեպ, Բաղրամյան 26-ում էլ մի հատ դաշնակահար սպիտակ մազերով անհայտ մարդ է նստում։ Եթե նրանք միավորվեն, կարող են լավ համույթ ստեղծել ու Հայաստանում տիրող ապօրինությունների առաջ աչք փախող ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի համար համերգ տալ ու մի լավ ուրախացնել նրանց։ Չէ՞ որ վերջինների հոգին փառավորվում է, երբ տեսնում են, թե ինչպես է ոչնչացվում ժողովրդավարությունը՝ իբրև թե ժողովրդավարության բաստիոն Հայաստանում։

Ի դեպ, ԱԺ-ում ապօրինի գույքի բռնագանձման մասին դայլայլող դեղձանիկները թող մի հատ էլ ստուգեն, թե որտեղի՞ց Գագիկ Ջհանգիրյանին այն հսկայական առանձնատունը, որը նա համեստորեն գոմ էր անվանում, բայց որտեղ Հայաստանում Իրաքի դեսպանատունն է տեղակայված։

Բա ինչո՞ւ չեն ստուգում, պարզելու համար թե մշտապես լինելով բարձրաստիճան պետական պաշտոնյա` որտեղի՞ց է Ջհանգիրյանը դիզել այդ ունեցվածքը։ Թե եթե նա Նիկոլի կրնկի տակ է, ուրեմն իրեն ամեն ինչ կարելի է։

Հետևաբար մենք ոչ միայն ստախոս Նիկոլին պետք է հեռացնենք, այլ նաև նրա կրնկի տակ գտնվող հանցավոր կամակատարներին։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը