Քաղաքական

01.06.2022 19:51


Փոքրիկ վախեցած չմարդու ծնվելու պատճառով հազարավոր երեխաներ չծնվեցին, հազարավորները որբացան, հազարավոր երիտասարդ տղաներ ծնող չդարձան. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Փոքրիկ վախեցած չմարդու ծնվելու պատճառով հազարավոր երեխաներ չծնվեցին, հազարավորները որբացան, հազարավոր երիտասարդ տղաներ ծնող չդարձան. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Այսօր շատ խորհրդանշական օր է։ Օրացույցով Երեխաների պաշտպանության օրն է, բայց միևնույն ժամանակ օր, երբ ծնվել է մի փոքրիկ վախեցած չմարդ։

Այդ փոքրիկ վախեցած չմարդու ծնվելու պատճառով հազարավոր երեխաներ չծնվեցին, հազարավոր երեխաներ որբացան, հազարավոր երիտասարդներ այդպես էլ ծնող չդարձան, որովհետև նրանց դավադիր պատերազմի զոհ դարձրին։ Հազարավոր ծնողներ էլ դարձան սևազգեստ և զրկվեցին թոռնիկներ ունենալու բերկրանքից։

Այդ փոքրիկ վախեցած չմարդու վայրագ ավտոշարասյան զոհ դարձավ նաև ապագա մայրը՝ Սոնան, և նրա չծնված երեխան։ Ի դեպ, ցավալի զուգադիպությամբ՝ այսօր նաև Սոնայի ծննդյան օրն է։

Ու պադավատապետության կեղծ ղեկավարը նույնիսկ չկանգնեցրեց իր ավտոշարասյունը, որ օգնություն ցուցաբերի։ Որովհետև վախեցած է, որովհետև փախնում էր, որովհետև գիտի, թե ինչ աղետ է բերել մեր ժողովրդի գլխին և ինչ դատաստանի է արժանանալու վաղ, թե ուշ։

Ու քանի այդ փոքրիկ վախեցած չմարդը շարունակում է մնալ իր աթոռին, մեր երկրի գլխից աղետներն անպակաս են լինելու։ Նա աղետաբեր է ու մահաբեր։ Մենք պետք է բռնենք նրա արյունոտ ձեռքը։ Մենք պարտավոր ենք մեր երեխաներին ժառանգել անվտանգ ու արժանապատիվ Հայրենիք։ Մենք պարտավոր ենք մեր երեխաներին ժառանգել առանց Նիկոլ Հայաստան։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը