Լրահոս

29.08.2011 10:11


«Wikileaks»–ը Լարիսա Ալավերդյանի և Հրանուշ Հակոբյանի մասին

«Wikileaks»–ը Լարիսա Ալավերդյանի և Հրանուշ Հակոբյանի մասին

«Wikileaks» կայքը գաղտնազերծել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինայի՝ 2007թ. ԱՄՆ պետքարտուղարությանն ուղղված նամակը։ Այնտեղ նա անդրադարձել է հուլիսի 11–ին ՀՀ կառավարության կողմից Շիրակի մարզպետի պաշտոնում Լիդա Նանյանին նշանակելուն և գրել, որ Նանյանի ընտանիքը մեծ բիզնես շահեր ունի Շիրակի մարզում, ինչպես նաև սերտ կապեր այդ ժամանակվա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։

«Հայաստանի գերազանցապես արական սեռի քաղաքական կյանքում կին քաղաքական գործիչները դժվարին պայքար են մղում՝ ընդունված լինելու համար։ Որպես արդյունք, հավանաբար բացառությամբ Հրանուշ Հակոբյանի, իշխանամետ կուսակցությունները ներկայացնող կին խորհրդարանականների մեծ մասը սովորաբար դիտվում են որպես քվոտա լրացնողներ, որոնք իրենց լուռումունջ են պահում և ուշադրություն չեն հրավիրում իրենց վրա, չեն փորձում ակտիվիստ դառնալ կամ գոնե զբաղվել կանանց շահերի պաշտպանությամբ։ Ի տարբերություն իշխաանամետ կուսակցություններ ներկայացնող վերոնշյալ կանանց՝ այսօր խորհրդարանում ներկայացված են նաև մի շարք ակտիվ և համարձակ կանայք, այդ թվում՝ Լարիսա Ալավերդյանը, որոնք ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունն են ներկայացնում։ Այդ կանայք քաղաքական կին գործիչի իմիջը բարելավելու ներուժ ունեն»,–գրել է Փերինան:

Այս խորագրի վերջին նյութերը