Լրահոս

31.08.2011 10:06


Հակերները կոտրել են «WikiLeaks»–ի կայքը

Հակերները  կոտրել են «WikiLeaks»–ի կայքը

Ինչպես հայտնում է «Associated Press» գործակալությունը, աղմկահարույց «WikiLeaks» ինտերնետ ռեսուրսը օգոստոսի 31–ին հակերային հարձակման է ենթարկվել։

Ժամը մոտ 04։30–ի սահմաններում «Twitter» սոցիալական ցանցի «WikiLeaks»–ի էջում հայտնվել է հետևյալ  հաղորդագրությունը. «WikiLeaks.org–ը այս պահին ցանցային հարձակման է ենթարկվում»։

«WikiLeaks»-ի սեփականատերերը առաջարկել են են կայքից տեղեկատվություն ստանալու համար օգտվել հայելային պատուհաններից և «cablegatesearch.net» որոնողական համակարգից։

Ժամը 05:30–ին միկրոբլոգերում տեղակայված  տեղեկատվությունից ելնելով պարզ է դառնում, որ հակերային հարձակումը դեռ շարունակվում է։

Այդ ժամանակ «WikiLeaks»–ի ղեկավարները դիմել են «թանկագին իշխանություններին», որպեսզի  նրանք «դադարեն իրենց պահել ոչ պատշաճ ձևով, եթե ցանականում են իրենց պաշտպանել հետագա վրեժխնդրությունից»։

Ժամը 06:30–ին «WikiLeaks»–ի սեփկանատերերը  օգտվողներց խնդրել էին իրենց տեղյակ պահել, եթե կայքը և նրա հայելային պատուհանները անհասանելի լինեն։

Այս խորագրի վերջին նյութերը