Լրահոս

31.08.2011 10:08


ԱՄՆ–ն ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ–ն ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ–ի իշխանությունն ընդլայնել է սիրիացի պաշտոնյաների ցուցակը, որոնց վրա տարածվում են ամերիկյան տնտեսական պատժամիջոցները։ Նոր պատժամիջոցները վերաբերում են Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմային, նախագահ Բաշար Ասադի խորհրդականին և Լիբանանում Սիրիայի դեսպանին։ Ամերիկյան բանկերում նրանց հաշվեհամարները պետք է սառեցվեն։ Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է այդ մարդկանց հետ գործնական հարաբերություն ունենալ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունում կարծում են, որ նման միջոցառումները կօգնեն ուժեղացնել ճնշումը Բաշար Ասադի ռեժիմի վրա, ում արևմտյան երկրները մեղադրում են Սիրիայում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Մայիսին Վաշինգտոնը պատժամիջոցներ էր կիրառել անձամբ նախագահ Ասադի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը