Լրահոս

24.06.2022 13:04


Երևանում բախվել են ՎԱԶ 2121-ն ու Volkswagen-ը, Նիվան գլխիվայր շրջվել է

Երևանում բախվել են ՎԱԶ 2121-ն ու Volkswagen-ը, Նիվան գլխիվայր շրջվել է

Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Նանսենի և Ջուղայի փողոցների խաչմերուկում բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի և վրացական համարանիշներով Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Նիվան գլխիվայր շրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանով 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, պարեկներն էլ քաղաքացիների օգնությամբ Նիվան դարձի բերեցին և Volkswagen-ի հետ քարշակով տեղափոխեցին պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը