Մեկնաբանություն

04.07.2022 18:24


Ինչպես Նիկոլն ազատագրեց «հպարտ քաղաքացուն» լֆիկական «օսվենցիմից»

Ինչպես Նիկոլն ազատագրեց «հպարտ քաղաքացուն» լֆիկական «օսվենցիմից»

Երբ Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ախպերն է, նկատի ուներ այն, որ «թունդ ընդդիմադիր» խաղացող Նիկոլն իշխանությունների հաճախորդն է և նրանից վտանգ չկա՝ ինչքան էլ, որ ճղճղան ձայնը գլուխը գցի:

Լֆիկն իրենց ախպերն էր համարում «թունդ ընդդիմադիր» աշխատող Նիկոլին նաև այն պատճառով, որ մոտիկից ծանոթ էր նրա արժեհամակարգին ու ձգտումներին: Լֆիկը գիտեր, որ Նիկոլի սրտի ուզածը փողն է, միայն փողը, ուստի՝ կարելի է ցանկացած պահի նրա հետ ախպերանալ. «թունդ ընդդիմադիր» եղած ժամանակ քիչ փողով, իշխանություն եղած ժամանակ՝ շատ:

Լֆիկը «թունդ ընդդիմադիր» Նիկոլին ախպեր էր համարում, իսկ ահա վերջինս «հպարտ քաղաքացիներին» այն օրերին խաբում էր, թե բա՝ ձեզ պետք է ազատագրեմ լֆիկական «օսվենցիմից», այսինքն՝ գերությունից: Դա 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, երբ Նիկոլը մեծամասնական ընտրակարգով մրցում էր Սամվել Ալեքսանյանի դեմ: Վերջինս իր «օսվենցիմականներին» ուղարկել էր Նիկոլին փչացնելու: Դրանք էլ փչացնում էին: Հիմա այդ նույն զանգվածի մեջ հաստատ «ջուջուլակերներ» կան, քանզի դրանք բոլոր իշխանությունների «ջոջուլն» են ուտում:

Անցան տարիներ: Նիկոլը դարձավ ոչ թե Լֆիկի մրցակիցը, այլ թիմակիցը: «Հպարտ քաղաքացին» այդպիսով ազատագրվեց:

2018-ին տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ Նիկոլը ոչ թե երազում էր լֆիկական «օսվենցիմից» «հպարտ քաղաքացիներին» ազատագրելու, այլ լֆիկական «օսվենցիմում» հայտնվելու և նրա հետ միասին «հպարտին» իշխելու մասին: Նիկոլի սիրտը Լֆիկի հետ ընկերություն և Լֆիկի փողերն էր ուզում: Եվ ահա նա դարձավ վարչապետ ու հասավ իր մուրազին՝ «հպարտ քաղաքացուն» թողնելով նույն «օսվենցիմում»՝ շատ ավելի վատ պայմաններով:

Լֆիկն այժմ Նիկոլի սրտի օլիգարխն է: Նույնիսկ ավելի լավը, քան Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն, քանզի Գռզոն ամբիցիաներ ունի և կարող է տակից քաղաքական խաղեր տալ, իսկ ահա Լֆիկը քաղաքական առումով անշառ է՝ «Ով էշ, ես փալան» կարգախոսի շրջանակներում:

Լֆիկը փողով յուղում է «հեղափոխականներին», ինչը վերջիններիս դուր է գալիս: Պատահական չէ, որ Նիկոլի աղջիկները, սբխեչի ուլի դեմքով Լֆիկ դառնալու ճանապարհ բռնած Տիգրան Ավինյանը, Նիկոլի դեպուտատ աներձագը, էլի մի քանիսը հայտնվել են Ալեքսանյան Սամվելի աղջկա հարսանիքին ու նստել «օսվենցիմատիրոջ» հետ նույն սեղանին:

Սրանք ժամանակին «պողոսներից» արտասուքներ քամեցին, թե բա՝ դուք վատ եք ապրում, քանզի լֆիկները ձեզ թալանում են: Եկան իշխանության ու դարձան լֆիկական «օսվենցիմի» փայատեր: Հիմա չտես-գյոռմամիշների պես ձեռքերը մտցրել են պետական բյուջեի ու օլիգարխների քսակների մեջ: «Պայքարում ենք թալանի դեմ» ծրագրի շրջանակներում:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը