Լրահոս

23.04.2009 14:50


Սամվել Կարապետյան. «Մեր իշխանություններն այսօր մեր հասարակության ընդհանուր նկարագրի հայելին են»

Սամվել Կարապետյան. «Մեր իշխանություններն այսօր մեր հասարակության ընդհանուր նկարագրի հայելին են»

«Ուրբաթ» ակումբում, պատասխանելով «7օր»-ի, ինչո՞ւ հուշարձանների պահպանության խնդիրը պետական մակարդակով չի բարձրացվում հարցին, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պատասխանել է.

-Սա շատ խորքային խնդիր է։ Մենք մեր պատմական հուշարձաններին տեր ենք ու պահապան ենք այնքանով, որքանով որ դրա կրողն ենք այսօր։ Պետության այրերը հասարակության ծոցից են դուրս եկել, և, եթե հասարակությունն ազգային գիտակցություն և մտածողություն չունի, ապա այդ անհատներն էլ  չեն կարող ունենալ։ Մեր իշխանություններն այսօր մեր հասարակության ընդհանուր նկարագրի հայելին են։

Բանախոսի կարծիքով, իշխանության ապազգային քայլերը բխում են հենց առկա իրավիճակից։ Ըստ Սամվել Կարապետյանի, ապազգային է, օրինակ, «Թուրքիայի հետ սահմանի բացում» արտահայտությունը, քանի որ «սահմանը բացվում է ոչ թե Թուրքիայի, այլ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի միջև, չէ՞ որ այդ տարածքները մեր բնօրանն են»։

Նա նաև նշել է, որ նշված խնդիրները բազմիցս ներկայացվել են տարբեր նախարարություններին և պետական այրերին, սակայն նրանց կողմից ոչ մի արձագանք չի հետևել։

 

Այս խորագրի վերջին նյութերը