Մեկնաբանություն

09.07.2022 18:18


Ինչու է Նիկոլն աղմկում խաղադրույքների թեմայով

Ինչու է Նիկոլն աղմկում խաղադրույքների թեմայով

Երբ Նիկոլ Փաշինյանը աղմկում է որևէ թեմայի վերաբերյալ, նշանակում է փորձում է իր արածը կամ անելիքը թաքցնել՝ փարիսեցիաբար ու դեմագոգիկ ձևով քննադատելով դրանք։ Կամ էլ՝ փողի հաշիվ կա։

Օրինակ՝ իշխանության գալուց առաջ աղմկում էր արագաչափերի, տեսախցիկների ու կարմիր կետագծերի թեմայով, բայց իշխանության գալուց հետո «մոռացավ» այդ մասին, ավելացրեց արագաչափերը ու «տուգանքի մատերիալ» սարքեց քաղաքացուն։

2019–ին Ստեփանակերտում գոռում էր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Դրանից հետո կերավ Արցախի գլուխն ու հիմա քարոզում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսի օգտին՝ լկտիաբար ստելով, թե, իբր, Ղարաբաղը մինչև իր իշխանության գալն էր հանձնվել, ինքն ի՞նչ կարող է անել։

Օրերս տեղի ունեցած կառավարության նիստում Նիկոլը՝ փրփուրը բերանին, քննադատում էր խաղադրույքների բիզնեսի թաքնված գովազը։

«Ուր գնում ես, խաղադրույքների թաքնված գովազդ է, գրած է՝ բեթ, բեթ, բեթ․․․ սա ի՞նչ է նշանակում, սա անթույլատրելի է»,–իրեն Հիսուսի արձանի տեղ դրած ղժղժում էր Նիկոլը։

Սա իսկական փարիսեցիություն է։

Ինչպես հայտնի է, 2018–ից հետո Նիկոլի մերձավորները՝ Ալեն Սիմոնյանն ու աներձագ–պատգամավոր Հրաչը զբաղվել են խաղադրույքային բիզնեսով զբաղվող կազմակերպություններից մեկի լոբբինգով, այդ ֆիրմայի համար ապահովել են այնպիսի օրենսդրական հնարավորություն, որ այն գերակայող դիրք ձեռք բերի մեր շուկայում։

Նիկոլի Ալենն ու Հրաչն այդ ամենը, բնականաբար, արել են ոչ առանց Նիկոլի իմացության, ոչ առանց Նիկոլի քյարի ու սեփական քյարի։ Պատահական չէ, որ Ալենը, Հրաչը, հետները կպած չկայացած դիջեյը խաղադրույքային բիզնեսի տիրոջ հետ տժժում էին Միկոնոսի թանկարժեք լողափերում։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ ալենենց տժժիկները ֆինանսավորել էր «Վիվառոյի» տերը, ում անվան հետ է կապվում նաև նիկոլամետ ֆեյքերի ֆաբրիկայի գործունեությունը։

Հիմա Նիկոլն ո՞ւմ է էշի տեղի դնում, երբ բողոքում է խաղադրույքներից ու դրանց թաքնված գովազդից։ Իրեն հավատացող փոքրաթիվ պողոսների՞ն, թե՞ ինքն իրեն։

Իր թիմը խաղադրույքային բիզնեսն է պաշտպանում, իսկ ինքը խոսում է դրա դեմ։ Սա դեմագոգիայի գագաթնակետն է։ Կամ էլ՝ «Վիվառոյի» տերը սկսել է խաղեր տալ, չբավարարել «հեղափոխական» նորաթուխ օլիգարխներին, ու Նիկոլի գոռգոռոցն այդ առիթով էր։

Երրորդ վարկածն այն է, որ Նիկոլը քարոզում էր «Աջարաբեթի» դեմ, որը «Վիվառոյի» մրցակիցն է։ Այսինքն՝ Նիկոլն իրենց «Վիվառոյի» շահն էր պաշտպանում՝ թաքնվելով խաղադրույքների դեմ արված կեղծ քարոզի հետևում։ Այլ վարկած չկա։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը