Կարծիք

11.07.2022 15:31


Ինչպես է նիկոլական իշխանությունը տանջում «հպարտ քաղաքացուն»

Ինչպես է նիկոլական իշխանությունը տանջում «հպարտ քաղաքացուն»

Երբ սրանք նոր էին գալիս իշխանության, ՀՀ քաղաքացուն տվեցին հպարտ որակումը։ Ասում էին, թե Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա։ Ասում էին նաև, որ իրենք բարեփոխելու են նրանց կյանքը և ծառայելու են քաղաքացուն։

Իրականությունը լրիվ այլ է։ Քաղաքացին չի կարող հպարտ լինել 44-օրյա պատերազմի արդյունքներից հետո։ Թշնամու կոշիկը լիզող պետության ղեկավար ունեցող քաղաքացին ցանկացած պարագայում չի կարող հպարտանալ այդ ամենով։

Աշխարհում մեզ հիմա լավագույն դեպքում խղճում են, իսկ հիմնականում՝ արհամարհում։ Նիկոլը ՀՀ քաղաքացուն դարձրեց պարտված երկրի քաղաքացի։ Հպարտություն այս պայմաններում, բնականաբար, չի կարող լինել։

ՀՀ քաղաքացու հպարտությունն ու արժանապատվությունը երկրի ներսում նսեմացվում է նաև առանձին դետալներով, մասնավորապես՝ անձնագրային բաժիններում, կադաստրում և պետություն-քաղաքացի շփման այլ հիմնարկներում։

Քաղաքացին ժամերով կամ օրերով հերթի մեջ է հայտնվում այս ամառվա տապին։ Հատկապես խայտառակ վիճակ է անձնագրային բաժիններում։ Այդտեղ հպարտ քաղաքացին կարող է ուշագնաց լինել հերթերի մեջ և նվաստանալ։ Իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում քաղաքակիրթ սպասարկում ապահովելու համար։

Ահա սա՛ է նիկոլական իշխանության իրական դեմքը։ Իրենք ձեռքները մտցրել են պետբյուջեի մեջ ու չեն հանում այնտեղից, իսկ ՀՀ քաղաքացուն կոչում են հպարտ, բայց նվաստացնում են պետության հետ հարաբերություններում և ամբողջ աշխարհում։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը