Լրահոս

03.09.2011 10:31


Հարավային Կովկասի հարցերով ԵՄ–ի նոր մշտական ներկայացուցչն առաջին անգամ կայցելի Հայաստան և Ադրբեջան

Հարավային Կովկասի  հարցերով ԵՄ–ի նոր մշտական ներկայացուցչն առաջին անգամ կայցելի Հայաստան և Ադրբեջան

Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության նոր մշտական ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը սեպտեմբերի 7–ին կայցելի Հայաստան։

Ինչպես հայտնել  են Հայաստանում ԵՄ–ի ներկայացուցիչները, իր մանդատի  շրջանակներում սա նրա առաջին այցն է տարածաշրջան։

Լեֆորտի այցի ընթացքում նախատեսված է նրա հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և  բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Ադրբեջանում ԵՄ–ի ներկայացուցիչները ևս հաղորդագրություն են տարածել, որ սեպտեմբերի 4–5–ը Լեֆորտը կայցելի Ադրբեջան։

Ըստ հաղորդագրության՝ Լեֆորտը կհանդիպի Ադրբեջանի  ղեկավարության հետ։

Հիշեցնենք, որ Ֆիլիպ Լեֆորտը ֆրանսիացի դիվանագետ է՝ ավելի  քան 20 տարվա աշխատանքային փորձով։ Նա իր  գործունեության մեծ  մասը նվիրել է Կովկասին և Ռուսաստանին վերաբերող հարցերին։ ԵՄ–ի հատուկ ներկայացուցիչը կպաշտոնավարի 2012թ. սեպտեմբերի 1–ից 2012թ. հունիսի 30–ը և կփոխարինի Պիեռ Մորելին ու Փիթեր Սեմնեբիին։

Այս խորագրի վերջին նյութերը