Լրահոս

03.09.2011 11:15


Լիբիացի ապստամբները պարզել են Քադաֆիի գտնվելու վայրը

Լիբիացի ապստամբները պարզել են Քադաֆիի գտնվելու վայրը

Հղում անելով «Սքայ նյուզ» հեռուստաալիքին՝ «Lenta.ru»–ն փոխանցում է, որ Լիբիայի ազգային անցումային խորհուրդը տեղեկություններ ունի, թե որտեղ է գտնվում գնդապետ Մուամար Քադաֆին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Քադաֆիի գտնվելու վայրը շուտով կբացահայտվի։

Տրիպոլիում գտնվող Քադաֆիի նստավայրը ապստամբները գրավել էին օգոստոսի վերջին, որից հետո Ազգային անցումային խորհուրդը սկսեց տեղափոխվել մայրաքաղաք։ Խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը հայտնել է, թե սպասվում է, որ խորհուրդն ամբողջությամբ Տրիպոլի կտեղափոխվի սեպտեմբերի 5–ին։

Քադաֆիի կողմնակիցները դեռևս պահում են երկրի առաջնորդի հարազատ քաղաքը՝ Սիրտը։ Քաղաքը գրավելու ապստամբների վերջին փորձը անհաջողության է մատնվել։

Այս խորագրի վերջին նյութերը