Լրահոս

03.09.2011 12:00


Սակրամենտոյի բնակիչը կծել է օձին

Սակրամենտոյի բնակիչը կծել է օձին

Կալիֆորնիայի Սակրամենտո քաղաքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ գետնին պառկած մարդ է հայտնաբերվել, և ենթադրվում է, որ նրան օձ է խայթել։ Դեպքի վայր եկած ոստիկաններին, սակայն, սպասում էին դեպքի բավական հետաքրքիր մանրամասներ։ Պարզվել է, որ իրականում ոչ թե օձն է հարձակվել մարդու վրա, այլ միանգամայն հակառակը։ Սակրամենտոյի բնակիչ Դեյվիդ Սենքը հարձակվել է օձի վրա և մի քանի անգամ կծելով՝ նրան ծանր վերքեր հասցրել։ Օձը, սակայն, անտեր չի եղել. շուտով սողունի տերն է հայտնվել և պահանջել ձերբակալել «հանցագործին»։ Օձը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Սենքը ձերբակալվել է։ 10 հազ. դոլարի չափով գրավ վճարելուց հետո միայն Սենքը դուրս է եկել ոստիկանությունից։

Տեղական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սենքը խոստովանել է, որ ինքը հարբած է եղել և չի հիշում, թե ինչ է արել։ Իսկ օձի կյանքը փրկելու համար անասնաբույժները ստիպված են եղել հեռացնել օձի մի քանի կողոսկրերը։

Այս խորագրի վերջին նյութերը