Մեկնաբանություն

16.07.2022 14:23


Նիկոլի թակարդը և թակարդն ընկած Նիկոլը

Նիկոլի թակարդը և թակարդն ընկած Նիկոլը

Նիկոլ Փաշինյանը հայտնվել է թակարդում և իր հերթին թակարդի մեջ գցել մեր երկիրը։

Նիկոլը վախեցած է։ Նա վախենում է կորցնել իշխանությունը։ Այսքան ավերածությունները, այսքան մահերն ու սպանություններն իր վրա են։ Ինքը դա լավ գիտի։ Գիտի ու դրա համար է կոլեկտիվ հանցագործություն կազմակերպում՝ իր կողմնակիցների բերանով հայտարարելով, թե այսինչի կամ այնինչի մահը շատ լավ եղավ։ Վերջին դեպքն Արմեն Գրիգորյանինն էր։ Նիկոլկան ֆեյքերն ու ծիգռովկա հագած կնանիք մահվան խրախճանքի մեջ էին։

Նիկոլ Փաշինյանը թակարդի մեջ է։ Այդ թակարդը կոչվում է իշխանություն։ Ինքը վախենում է այդ թակարդից դուրս գալ։ Համոզված է, որ եթե թակարդից դուրս գա, ապա իր համար շատ վատ է լինելու։ Համոզված է ու դրա համար էլ ատամներով պահում է իշխանությունը։

Նիկոլը գիտի, որ հանցանք է գործել մեր պետության ու ՀՀ քաղաքացիների հանդեպ։ Այդ հանցանքի համար պատասխան տալուց է վախենում Նիկոլն ու ամեն օր նոր հանցանք գործում՝ նախորդ հանցանքի համար պատասխան չտալու հաշվարկով։

Նիկոլի համար արդեն մեկ է, թե քանի հանցանք կգործի։ Ճիշտ այնպես, ինչպես սերիական մարդասպանի համար է առաջին մի քանի սպանություից հետո սպանությունների քանակը վիճակագրության վերածվում։

Ինչպես սկզբում նշեցի, Նիկոլի հետ թակարդի մեջ են նաև Հայաստանն ու Արցախը։ Նիկոլն իր կաշին փրկելու համար մեր երկրից կաշին ու ոսկորն է թողնում՝ սպասարկելով թուրք–ադրբեջանական օրակարգը։ Նիկոլն իր կաշին է փրկում թուրքական գծի մեջ։ Ինքն այդ գծի մեջ է իրեն ապահով զգում։ Դրա համար էլ բավարարում է նրանց բոլոր պայմաններն ու նախապայմանները։

Լուծումն այս իրավիճակում իշխանափոխության անցնցում տարբերակ գտնելն է։ Խնդիրն այն է, որ Նիկոլն ամեն օր փակում է անցնցում հեռանալու տարբերակը և հանդես գալիս որպես ցանկացած տարբերակով իրեն հեռացնելու թիվ մեկ պատվիրատու։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը