Քաղաքական

17.07.2022 08:40


Խաչիկցիները 90-ականների պատերազմից հետո չեն հիշում որևէ շրջան, որ ադրբեջանցիները նման պարբերականությամբ խախտեն հրադադարը (տեսանյութ)

Խաչիկցիները 90-ականների պատերազմից հետո չեն հիշում որևէ շրջան, որ ադրբեջանցիները նման պարբերականությամբ խախտեն հրադադարը (տեսանյութ)

Վայոց Ձորի Խաչիկ գյուղում վերջին շրջանում պարբերաբար կրակոցներ են հնչում: Խաչիկցիները 90-ականների պատերազմից հետո չեն հիշում որեւէ շրջան, երբ ադրբեջանցիները նման պարբերականությամբ խախտեն հրադադարը: Կրակոցների հետեւանքով գյուղացիները չեն կարողանում այցելել իրենց հողամասեր, որոնք սահմանի անմիջական հարևանությամբ են:

Շուտով ցորենը հնձելու ժամանակն է, խաչիկցիները վստահ չեն՝ կկարողանան գյուղատնտեսական աշխատանքներն անել, թե` ոչ:

«Արտը քաղելու ժամանակն է, անցած տարի էս վախտ քաղել էինք: Մենք մեր դիրքերից 2 կմ էլ գնում ենք առաջ, աշխատում ենք, մեր դիմացը մարդ չկա էլի, որ մեզ պիտի պաշտպանի,հնարավոր էլ չի, որևովհետեւ իրենք նստած են: Հիմա ամբողջ գյուղը իրենց դիտարկման տակ է»,-NEWS.am-ի հետ զրուցում ասաց Խաչիկ գյուղի բնակիչը:

Մանրամասները` տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը