Աշխարհ

20.07.2022 23:43


Ադրբեջանում կփոխեն Հայաստանում ծնվածների բնակավայրերի անունները

Ադրբեջանում կփոխեն Հայաստանում ծնվածների բնակավայրերի անունները

Ադրբեջանի կառավարությունը որոշել է քաղաքացիության կամ ամուսնության ակտերի վերականգնման ժամանակ Հայաստանում ծնվածների բնակավայրերի անուններն այսուհետ գրանցել ադրբեջանական տարբերակներով։

Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական apa.az լրատվական գործակալությունը։

Ըստ աղբյուրի` այդ որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում կազմված քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելիս տեղանունները կփոխվեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկությունները:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը