Լրահոս

05.09.2011 11:44


Օտարերկրյա պաշտոնյաներին ապշեցրել է Ալիևի առանձնատան շվայտությունը

Օտարերկրյա պաշտոնյաներին ապշեցրել է Ալիևի առանձնատան շվայտությունը

«WikiLeaks»–ը գաղտնազերծել է Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպան Դոնալդ Լուի նամակը։ Նա պատմել է, թե ինչպես են իրեն, Վրաստանի նախագահին ու նրա տիկնոջը, Ուկրաինայի նախագահին, Մոլդովայի վարչապետին, Բուլղարիայի փոխնախագահին, Լիտվայի նախագահին ու ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դևիդ Քրամերին հրավիրել ընթրելու Բաքվի մոտակայքում՝ Մարդաքյան գյուղում գտնվող Իլհամ Ալիևի անձնական ամառանոցում։ Ալիևը հյուրերին հպարտությամբ է ցուցադրել 2007–ին կառուցած իր վիլլան, որտեղ կան մի քանի ստորգետնյա սաունաներ, հսկայական լողավազան, ոսկեզօծված ցայտաղբյուրներ և այլն: Հյուրերն ապշել են ամառանոցի շվայտությամբ։ Լիտվայի նախագահ Վալդիս Ադամկուսն էլ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի ականջին շշնջացել է. «Եթե ես ինձ թույլ տայի այս ամառանոցը հիշեցնող ինչ-որ բան ունենալ, ինձ վաղուց վռնդել էին իմ աշխատասենյակից»:

Դոնալդ Լուն գրել է, որ այդ ամառանոցի շքեղությունն Ալիևի և ադրբեջանցի ժողովրդի միջև առկա անդունդի վկայությունն է։

Այս խորագրի վերջին նյութերը