Աշխարհ

21.07.2022 18:16


Էլթոն Ջոնը հայտարարել է համերգային գործունեության ավարտի մասին

Էլթոն Ջոնը հայտարարել է համերգային գործունեության ավարտի մասին

Միչիգան ​​նահանգի Դետրոյթ քաղաքում կայացած իր 55-րդ համերգին բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը հայտարարել է համերգային գործունեության ավարտի մասին։ Այս մասին հայտնում է Հանրային լրատվական ծառայությունը։

75-ամյա երգչի խոսքով՝ ինքն այլևս չի ցանկանում ճանապարհորդել աշխարհով։

«Հիմա կարող եմ ձեզ ասել, որ սա վերջն է: Առանց երաժշտության չեմ մնա, բայց այլևս չեմ ուզում թափառել աշխարհով մեկ։ Ես դրանով զբաղվում եմ 17 տարեկանից»,-ասել է սըր Էլթոն Ջոնը:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը