Աշխարհ

21.07.2022 15:34


Ալիևն ինձ տեղեկացրել է Հայաստանի հետ գործընթացների դրական ուղղության մասին. Էրդողան

Ալիևն ինձ տեղեկացրել է Հայաստանի հետ գործընթացների դրական ուղղության մասին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի մասին․ հայտնում է «Անադոլուն»։

«Պարոն Պուտինը, եթե չեմ սխալվում, օրերս խոսել է նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինձ հետ զրույցում ՌԴ ղեկավարն ասաց, որ ողջույններ է բերել Ալիևից, որին նախկինում պատմել էր ինձ հետ մոտալուտ հանդիպման մասին»,-ասել է նա՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ ինքը վերջերս զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ։

«Իլհամ Ալիևը զեկուցել է գործընթացների դրական ուղղության մասին։ Ավելի վաղ, ինչպես հայտնի է, տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԵՄ ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Այս հանդիպումը, ըստ Ալիևի, նույնպես դրական է անցել: Իմ տեղեկություններով՝ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պլանավորել եմ: Շուտով այդ տարածքում կբացվի նոր օդանավակայան»,-ասել է Թուրքիայի ղեկավարը:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը