Աշխարհ

21.07.2022 20:07


Porsche-ն իր ֆիրմային գույներով էսկիմո է թողարկում

Porsche-ն իր ֆիրմային գույներով էսկիմո է թողարկում

Porsche-ն իր ֆիրմային գույներով էսկիմո է թողարկում։ Ի պատիվ Պաղպաղակի ազգային օրվա, որը նշվում է ԱՄՆ-ում հուլիսի 17-ին, ընկերությունը միավորվել է Pretty Cool Ice Cream պաղպաղակի ապրանքանիշի հետ: Նրանք միասին ընտրել են Porsche-ի շարքից առավել «ուտվող» երանգները, մշակել նրանց համար համապատասխան համեր, գրում է Motor-ը։

Պաղպաղակը թողարկվել է հինգ համով, որոնց համար վերցրել են պատրաստի Porsche գունային անվանումներ՝ Mint Green, Strawberry Red, Macadamia Metallic, Frozen Berry Metallic, Lime Gold Metallic։ Օրինակ՝ Mint Green-ը, որի փաթեթավորման վրա պատկերված էր Porsche 911 964, սերուցքային պաղպաղակ է՝ անանուխի թխվածքաբլիթներով եւ ներկված սպիտակ շոկոլադով։

Մյուս համերը ներառում են բնական ելակ, բոված մակադամիա եւ ազնվամորի:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը