Աշխարհ

22.07.2022 12:38


ԱՄՆ-ում անհայտ անձը դանակով հարձակվել է Նյու Յորքի նահանգապետի թեկնածուի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ում անհայտ անձը դանակով հարձակվել է Նյու Յորքի նահանգապետի թեկնածուի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ում անհայտ անձը դանակով հարձակվել է Նյու Յորքի նահանգապետի թեկնածու, հանրապետական կոնգրեսական Լի Զելդինի վրա, հաղորդում է ABC News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Պերինտոն քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում Զելդինի ելույթի ժամանակ: Կոնգրեսականը կանգնած էր բեմին, երբ անհայտ անձը հարձակվեց նրա վրա՝ տապալելով գետնին։ Ականատեսների խոսքով՝ հարձակվողն ինչ-որ բան էր բղավում, իսկ Զելդինին տապալելուց հետո հասցրել է հանել դանակը, սակայն նրան ժամանակին վնասազերծել են։

Հանցագործի ձերբակալությունից հետո Զելդինը կրկին բեմահարթակ է բարձրացել՝ շարունակելով իր ելույթն ու շնորհակալություն հայտնելով տեղի ունեցածին արագ արձագանքողներին։

Հաղորդվում է, որ քաղաքական գործիչը միջադեպի հետևանքով չի տուժել։ Նյու Յորք նահանգի Հանրապետական կուսակցության նախագահ Նիք Լենգուորտիի խոսքով՝ Զելդինը միայն աննշան քերծվածքներ ունի։

Տեղի ունեցածից հետո Նյու Յորքի գործող նահանգապետ և Զելդինի հակառակորդ Քեթի Հոչուլը սոցցանցերում անդրադարձել է միջադեպին՝ գրելով, որ ուրախ է լսել, որ կոնգրեսականը չի տուժել, իսկ կասկածյալը ձերբակալված է։ Նա դատապարտել է հարձակումը՝ հայտարարելով, որ նման բան Նյու Յորքում չպետք է տեղի ունենա։

Այս խորագրի վերջին նյութերը