Մեկնաբանություն

30.07.2022 18:56


Կադրերը ոչինչ չեն որոշում․ զրոների հավաքականը

Կադրերը ոչինչ չեն որոշում․ զրոների հավաքականը

Նիկոլ Փաշինյանը միջակից ցածր մտավոր կարողություններ ունի ու վախկոտ է։ Այս երկու հատկանիշները նրան ստիպում են կադրային հարցերում առաջնորդվել «զրոների» հայեցակարգով ու «Կադրերը ոչինչ չեն որոշում» սկզբունքով։

Նա զրոներ է փնտրում, որպեսզի համախոհ դարձնի։ Հակառակ դեպքում զրոյից տարբերվող որևէ մեկի արժանապատվությունից ցածր կլինի Նիկոլի ենթակա լինելը։

Ինչպես դիպուկ նկատել է Նիկոլի թիմակիցներից մեկը, Նիկոլի թիմում ուսապարկեր են հավաքված, որոնք ԱԺ–ում կոճակ են սեղմում, ԱԺ–ից դուրս կատարում նրա հրահանգներն ու լափում դեմները նետածները։

Ինչ մնում է պաշտոնյաների ընտրությանը, ապա այս հարցում Նիկոլը վատ իմաստով գերազանցել է բոլորին։ Նա անդեմ, ճանապարհ չանցած, հետագիծ չունեցող և հանրության անգամ նեղ շերտերին անծանոթ մարդկանց նշանակում է բարձր պաշտոնների, որպեսզի ինքն իրեն ապահովագրի ներքին հեղաշրջումից, քանզի քիչ թե շատ նորմալ կենսագրություն ունեցող մեկը առիթ է ման գալու Նիկոլին «ֆուկ» անելու համար (թեև հանուն արդարության նշենք, որ նորմալ կենսագրություն ու արժանապատվություն ունեցողը որևէ պարագայում Նիկոլից պաշտոն չի վերցնի)։

Նիկոլին նույնիսկ կիսաճանաչներն են վախ ներշնչում։ Դրա համար էլ պաշտոնների նշանակում է դատարկագույն դեմքերի ու նույնիսկ սեփական բնակավայրում անհայտ մարդկանց, որպեսզի սրանք միայն իրեն պարտական լինեն։

Կից նկարում ձախից ՀՀ փոխվարչապետն է, որի անունն, ազգանունն առանց «գուգլի» որոնողական համակարգի չի կարող ասել ՀՀ բնակչության 99,999 տոկոսը։ Նույնիսկ ես, գործունեությանս բնույթից ելնելով, պետք է իմանայի սրա անունը, բայց առանց համացանցի չկարողացա մտաբերել, քանզի ավելի գորշ ու չխոսկան փոխվարչապետ մենք երբևէ չենք ունեցել։ Ու սա Նիկոլի «ծիծիկաստի» նկարներով լեցուն արձակուդրային օրերին ՀՀ ղեկավարի պաշտոնակատար է աշխատել։

Նույն անդեմ ու գորշ դեմքերից է նաև Երևանի քաղաքապետ նշանակված «լոլոզը», որը փորձեց աչքի ընկնել առավոտյան զարթուցիչ աշխատելով, բայց միևնույն է մնաց անճանաչելի ու անդեմ։

Ահա այսպիսի «զրոների» վրա է հիմնվում Նիկոլի իշխանությունը։ Գործ ունենք մեկ դերասանի թատրոնի հետ։ Դերասան, որի գործունեության արդյունքները տրագիկոմեդիայի ժանրի մեջ տեղավորեցին մեր երկրի շուրջ և մեր երկրի ներսում տեղի ունեցողը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը