Աշխարհ

02.08.2022 21:00


WhatsApp-ում հաղորդագրությունները ջնջելու նոր գործառույթ կհայտնվի

WhatsApp-ում հաղորդագրությունները ջնջելու նոր գործառույթ կհայտնվի

WhatsApp մեսենջերի մշակողները նոր գործառույթ կավելացնեն հավելվածում խմբերի ադմինիստրատորների համար, հայտնում է WABetaInfo պորտալը։

Ֆունկցիան հասանելի է դարձել Android-ի համար սերվիսի բետա տարբերակում՝ 2.22.17.12 համարով։ Դրա էությունը սեփականատերերի համար խմբերի ավելի հեշտ մոդերացիայի մեջ է. այժմ ադմինիստրատորները կկարողանան ջնջել հաղորդագրությունները չաթից բոլոր մասնակիցների համար:

Հաղորդագրության ջնջվելուց հետո խմբի մյուս անդամներն ադմինիստրատորի կողմից ստորագրված ծանուցում կտեսնեն:

Այս հնարավորությունն արդեն հասանելի է մի շարք բետա փորձարկողների համար, և շուտով հասանելի կլինի օգտատերերի լայն շրջանակի համար: Նոր գործառույթի ներդրման ժամկետները դեռ չեն հաղորդվում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը