Լրահոս

02.08.2022 20:19


«Զվարթնոց» օդանավակայանում և Երևանի քաղաքապետարանում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել. Մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է

«Զվարթնոց» օդանավակայանում և Երևանի քաղաքապետարանում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել. Մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է

Օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված:

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներով։

Զվարթնոց միջազգային օդանավակայան է մեկնել նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և Բաղրամյան 19 հասցեով՝ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրաորական խումբը։

***

Օդանավակայանի և քաղաքապետարանի տեղազննման աշխատանքներն ավարտվել են․ պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է․ իրականացվում են տեղազննման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը