Աշխարհ

04.08.2022 19:15


Հայտնի է նոր «Ջոկերի» թողարկման ամսաթիվն ու պաշտոնական անվանումը

Հայտնի է նոր «Ջոկերի» թողարկման ամսաթիվն ու պաշտոնական անվանումը

«Ջոկեր» կոմիքսի շարունակությունը՝ «Փոխադարձ խելագարություն» (Folie A Deux) ենթավերնագրով, Միացյալ Նահանգների կինոթատրոններում կհայտնվի 2024 թվականի հոկտեմբերի 4-ին։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Գոտեմ հանցավոր աշխարհի թագավորի մասին առաջին ֆիլմը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 4-ին։ Համաշխարհային կինովարձույթում նախագիծը վաստակել է ավելի քան մեկ միլիարդ դոլար, Վենետիկի կինոփառատոնում ստացել է «Ոսկե առյուծ» և երկու «Օսկար»՝ գլխավոր դերակատարի՝ (Խոակին Ֆենիքս) և օրիգինալ սաունդթրեքի համար:

Սպասվում է, որ Ֆենիքսը կվերադառնա գլխավոր դերին։ Դերասանին կարող է միանալ նաև երգչուհի Լեդի Գագան։ Պատմության մեծ մասը տեղի կունենա «Արկհեմ» հիվանդանոցում։:

Ռոժիսորի պաշտոնը կզբաղեցնի Թոդ Ֆիլիպսը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը