Աշխարհ

05.08.2022 18:20


Նշվել է iPhone 14-ի արժեքը

Նշվել է iPhone 14-ի արժեքը

iPhone 14-ի բազային մոդելը կգնահատվի 799 դոլար, տեղեկացրել է MacRumors պարբերականը։

Լրատվամիջոցի աշխատակիցները սարքի արժեքը նշելիս հղում են կատարել կորեական Naver բլոգի հեղինակների հաշվետվությանը, որոնք վստահ են, որ Apple-ը չի պատրաստվում բարձրացնել մեկնարկային սմարթֆոնների գները։ Համաձայն ինսայդերների ձեռք բերած տեղեկատվության՝ iPhone 14-ի արժեքը կսկսվի 799 դոլարից. այդքան էր գնահատված iPhone 13-ը։

Մասնագետները նշել են, որ ամերիկյան ընկերությունն այդ կերպ մտադիր է ավելացնել վաճառքը եւ ծածկել պահանջարկի նվազումը՝ սմարթֆոնների գլոբալ շուկայի տեմպերի դանդաղման ֆոնին։ Աղբյուրները նշել են, որ շարքի բազային սարքի գինը սառեցնելու որոշումն ընդունվել է Apple-ի «բարձրագույն ղեկավար մակարդակում»։ Հաշվետվությունում նշվել է, որ թոփ-մենեջերները չեն պատրաստվում բարձրացնել գները՝ չնայած արտադրական ծախսերի եւ մատակարարումների հետ կապված խնդիրների ավելացմանը։

MacRumors-ի հեղինակները նշել են, որ եթե Apple-ն իսկապես գները չբարձրացնի, ապա երկրորդ տարին անընդմեջ բազային մոդելի (6,1 մատնաչափ էկրանով) գինը չի բարձրանա ու կմնա անփոփոխ։ 2020թ. ներկայացված iPhone 12-ը նույնպես գնահատվել էր 799 դոլար։ iPhone 14 շարքի սմարթֆոնների անոնսը կլինի սեպտեմբերին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը