Քաղաքական

05.08.2022 12:27


Ապատեղեկատվություն է, թե Արցախի ՊԲ-ն 9 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ

Ապատեղեկատվություն է, թե Արցախի ՊԲ-ն 9 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները 9 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով դիպուկահար հրացաններ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկանում է Արցախի ՊՆ-ից:

«Ավելին՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի պահպանման ռեժիմը:

Չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը