Լրահոս

08.08.2022 13:15


Թբիլիսյան խճուղում բախվել են Lexus-ը, Nissan Tiida-ն, Mercedes-ն ու 2 Opel-ները, 5 վիրավորներից մեկը հղի կին է

Թբիլիսյան խճուղում բախվել են Lexus-ը, Nissan Tiida-ն, Mercedes-ն ու 2 Opel-ները, 5 վիրավորներից մեկը հղի կին է

Այսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Թբիլիսյան 19 հասցեում գործող «Անի Պէզիքեան» երիտասարդական կենտրոնի դիմաց բախվել են Lexus, Nissan Tiida, Mercedes, 2 Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ հղի կին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը