Աշխարհ

08.08.2022 17:53


Զապորոժիեում պատրաստվում են հանրաքվե անցկացնել և միավորվել Ռուսաստանին

Զապորոժիեում պատրաստվում են հանրաքվե անցկացնել և միավորվել Ռուսաստանին

Զապորոժիեի շրջանի ղեկավար Եվգենի Բալիցկին հայտարարել է, որ Զապորոժիեն Ռուսաստանին միացնելու հարցով հանրաքվե են պատրաստվում անցկացնել։

«Ստորագրում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգադրությունը Զապորոժիեի շրջանը Ռուսաստանի Դաշնությանը վերամիավորելու հարցով հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի վերաբերյալ»,-Բալիցկիի հայտարարությունն է մեջբերել ՏԱՍՍ-ը։

Զապորոժիեի շրջանի քաղաքացիական-ռազմական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովն իր հերթին հայտարարել է, որ իրենք ու Ռուսաստանի բնակիչները մեկ ժողովուրդ են։

«Մենք հայտարարում ենք, որ մեր ապագան կապում ենք Ռուսաստանի հետ։ Եկել է պատմական արդարությունը վերականգնելու ժամանակը։ Վստահ ենք, որ Ռուսաստանի Դաշնության կազմում Զապորոժիեի շրջանը պաշտպանված կլինի ցանկացած ոտնձգությունից»,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը