Լրահոս

09.08.2022 11:53


Արցախի ոստիկանությունում կիբեռհանցագործության մասին հերթական հաղորդումն է գրանցվել

Արցախի ոստիկանությունում կիբեռհանցագործության մասին հերթական հաղորդումն է գրանցվել

Oգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ.Ա.-ի (ծնված 1998թ.) դիմումը` համակարգչային տեխնիկայի միջամտությամբ կատարված հանցագործության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ըստ դիմողի, սույն թվականի. օգոստոսի 7-ին, անհայտ անձը, համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, «ՀայբիզնեսԲանկ» ՓԲ ընկերությունում բացված քարտային հաշվից, առանց իր իմացության, ընդհանուր 347.822 ՀՀ դրամ գումար է փոխանցել իր անձնական տվյալներով նույնականացված «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին և նույն խաղային հաշվից կանխիկացնելու եղանակով հափշտակել է այն։ Արդյունքում, Գ.Ա.-ին պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Այս խորագրի վերջին նյութերը