Լրահոս

12.08.2022 21:25


Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Քաթարում կմեկնարկի նոյեմբերի 20-ին (կիրակի)։ Այդ օրը տեղի կունենան բացման արարողությունը և առաջին հանդիպումը, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։ Կհանդիպեն Քաթարի և Էկվադորի հավաքականները։

Նախատեսվում էր առաջնությունը սկսել նոյեմբերի 21-ին, սակայն կազմակերպիչների խնդրանքով որոշվել է մեկ օր շուտ սկսել մրցաշարը։

Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին (կիրակի)։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը